Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել.
«PS 611 չվերթով Կիևից Հայաստան է ժամանել Ուկրաինայի քաղաքացի, ում մոտ լաբորատոր հաստատվել է կարմրուկ: Թռիչքը` Կիևից 24.02.2019 թ. ժամը 20:10-ին, ժամանում Երևան՝ 25.02.2019, ժամը 00:47-ին: Տվյալ թռիչքի բոլոր ուղևորներին և ժամանման պահին օդանավակայանի սպասասրահում գտնվողներին հորդորում ենք պատվաստվել կարմրուկի դեմ, եթե չեն պատվաստվել կամ չունեն 2 դեղաչափ»: