«Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է ԱՄՆ-ում իր աշխատավարձի մասին:
«Ինձ համար աշխատավարձի չափը կարևոր չէ: Նախորդ տարի ես ԱՄՆ եմ եկել յուրահատուկ իրավիճակով: MLS-ում խիստ կանոնակարգ է: Նախորդ մրցաշրջանում ես չեմ քննարկել իմ աշխատավարձը:
Այդ մասին չեմ քննարկի նաև ընթացիկ մրցաշրջանում:
Կարևոր չէ` քիչ եմ ստանում, թե շատ: Կարևորն այն է, թե ինչի եմ ես ընդունակ: Դուք տեսել եք, թե ինչպես եմ ես խաղացել այն ժամանակ, երբ ինձ քիչ են վարձատրել:
Պատկերացրեք, թե ինչ կլինի, երբ ես բոլորիս բարձր աշխատավարձ ունենամ»,- շվեդ հարձակվողի խոսքն է մեջբերում France Football-ը:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչն ԱՄՆ-ում ստանում է տարեկան 6,5 մլն եվրո: