Ֆլորիդայում փոքր ինքնաթիռը մխրճվել է բազմահարկ բնակելի շենքի մեջ. օդաչուն զոհվել է (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ֆլորիդայում փոքր ինքնաթիռը մխրճվել է բազմահարկ բնակելի շենքի մեջ. օդաչուն զոհվել է

Ամերիկյան Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում փոքր ինքնաթիռը բախվել է բազմահարկ բնակելի շենքի, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել:

Ինչպես հայտնում է miami.cbslocal.com կայքը, ինքնաթիռը մխրճվել է շենքի 16-րդ և 17-րդ հարկերի արանքում:

Փրկարարական ծառայության ներկայացուցչի խոսքով՝ միջադեպի հետևանքով զոհվել է օդաչուն:

Տասնութհարկանի շինության բնակիչները պատմել են, որ շատ բարձր աղմուկ են լսել:

«Մենք նկատեցինք, որ ինքնաթիռը ցածր էր թռչում ու ցնցվում էր, վայրկյաններ անց այն կործանվեց»,-պատմել է բնակիչներից մեկը:

Ընդհանուր առմամբ, շենքից տարհանվել է մոտ հարյուր մարդ:

tert.am