
27 տարի առաջ այս օրը, 1992 թվականի մարտի 2-ին, Հայաստանի Հանրապետությունը անդամակցեց ՄԱԿ-ին, և Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակի առջև պաշտոնապես բարձրացվեց Հայոց եռագույնը:
Դրանով, փաստացի 71-ամյա պարտադրված դադարից հետո, Հայաստանը կրկին ներկայացավ աշխարհին որպես ազատ և անկախ երկիր: Արխիվային լուսանկարներում պատկերված է 1992-ի մարտի 2-ին ՄԱԿ-ի գրասենյակի մոտ տեղի ունեցած արարողությունը:
Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից: