Արման Բաբաջանյան. «Շնորհավոր Դիվանագետի օրը»
Advertisement 1000 x 90

Արման Բաբաջանյան. «Շնորհավոր Դիվանագետի օրը»

2012 թվականից մարտի 2-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես Դիվանագետի օր։
Հայաստանի աշխարհագրական դիրքը, հարաբերությունները հարևանների հետ, ղարաբաղյան հակամարտությունն ու դրանով պայմանավորված մեր արտաքին քաղաքականության բարդությունները դիվանագետների աշխատանքը դարձնում են շատ ավելի դժվարին, քան բազամթիվ այլ պետություններում։ Մենք ունենք չկարգավորված հակամարտություն, ունենք փակ սահմաններ մեր չորս հարևաններից երկուսի հետ։ Դրան զուգահեռ ունենք միջազգային հանրության, աշխարհի հետ արժանապատիվ հարաբերվելու, մեր պետությունը ըստ արժանվույն ներկայացնելու խնդիրներ, որոնք մեր դիվանագետների ամենօրյա աշխատանքի մասն են կազմում։

Անվտանգության խնդիրը Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հիմնահարց է։ Ավանդաբար, մենք անվտանգության խնդրի լուծումը պայմանավորում ենք զինված ուժերի զարգացմամբ ու կայացմամբ։ Սակայն որքան էլ կայացած, բանակը չի կարող լինել անվտանգության միակ ապահովողն ու երաշխավորը։ Բանակին զուգահեռ դա մեր դիվանագետների գործն է։ Մեր դիվանագետները աշխարհի տարբեր կետերում պետք է աշխատենք այնքան ու այնպես, որ Հայաստանի անվտանգության ապահավումը լինի ոչ միայն հայկական, այլև միջազգային օրակարգի մաս։ Մեր դիվանագետների աշխատանքի շնորհիվ է, որ Հայաստանը անվտանգության սպառողից պետք է վերածվի անվտանգության կերտողի ու մատակարարի։

Արտաքին քաղաքականության ասպարեզում խնդիրները բազմաթիվ են, մեր դիվանագետներից շատերն աշխատում են սուղ նյութական միջոցներով, ոչ պատճաշ պայմաններում։ Պետությունը պետք է հետևողական քայլեր իրականացնի այդ խնդիրները լուծելու և մեր դիվանագետներին աշխատանքի արժանավայել պայմաններով ապահովելու համար։

Որպես ԱԺ պատագամավոր և ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ ես նաև իմ պարտքն եմ համարում այդ խնդիրների վեհանումն ու աջակցությունը դրանց լուծման գործին։

Մենք ապրում ենք նոր Հայաստանում, նոր իրականությունում, որը աշխարհին ներկայացնողները մեր դիվանագետներն են։ Մենք բոլորս պարտավոր ենք կայացնել այնպիսի պետություն, որ մեր յուրքանչյուր դեսպանի ու դիվանագետի համար իսկապես մեծ պատիվ լինի ներկայացնել Հայաստանը արտերկրում։

Շնորհավոր Դիվանագետի օրը։



Նման նյութեր