Մահացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժորես Ալֆյորովը
Advertisement 1000 x 90

Մահացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժորես Ալֆյորովը

Սանկտ Պետերբուրգում մահացել է ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացած Ժորես Ալֆյորովը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ժորես Ալֆյորովը մահացել է այսօր»,– հայտնել է ակադեմիկոսի կինը` Թամարան։

Ալֆյորովը մի քանի օրից կդառնար 89 տարեկան։

Նա ծնվել է 1930 թվականի մարտի 15-ին։

Ալֆյորովը Նոբելյան մրցանակ է ստացել 2000 թվականին։