Հայաստանում փորձարկել են շտապօգնության առաջին ուղղաթիռր (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հայաստանում փորձարկել են շտապօգնության առաջին ուղղաթիռր

Առողջապահության նախարարությունն այսօր Դիլիջանում փորձարկել է Հայաստան բերված շտապօգնության առաջին ուղղաթիռը։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Փորձարկում ենք պացիենտի տարհանումը Դիլիջանից»։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է շտապօգնության ավտոմեքենան մոտենում ուղղաթիռի վայրէջքի հրապարակին և ինչպես են բուժաշխատողները հիվանդին ավտոմեքենայից տեղափոխում ուղղաթիռի մեջ։

Այդ ամբողջ գործողությանը ներկա է եղել նաև նախարար Արսեն Թորոսյանը։

Հիշեցնենք` այս ուղղաթիռը Հայաստան էր բերվել փետրվարի 22-ին Մարսելից։

Այն շահագործման է ընդունել «Armenian Helicopters» ընկերությունը։

Սա առաջին ուղղաթիռն է, որով ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստվում է սանիտարական ավիացիայի ծառայություններ ներդնել Հայաստանում։