«Ես Լենա Նազարյանին թախանձագին պիտի խնդրեի պատմությունը չվերաձևել». Թամարա Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

«Ես Լենա Նազարյանին թախանձագին պիտի խնդրեի պատմությունը չվերաձևել». Թամարա Հովհաննիսյան

Դերասանուհի Թամարա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես Լենա Նազարյանին թախանձագին պիտի խնդրեի պատմությունը չվերաձևել: Մենք պարտավոր ենք գալիքի հանդեպ պատասխանատվության զգացում ունենալ: 50 կամ 100 տարի անց մարդիկ պետք է իմանան, թե ինչ ճանապարհ է անցել հայ ժողովուրդը իր անկախության ձգտումի ճանապարհին: Մարտի 1-ը մեր պատմության ամոթալի էջն է, այո՛, որ կարող էր վերաճել քաղաքացիական պատերազմի և այդ բախումն, իհարկե, երկու կողմ ուներ, ինչպես ամեն մի բախում:

Բայց մարտի 1-ին հաջորդել են պայքարի այլ ձևեր, որոնք նույնպես ճնշվել են ամենաամոթալի կերպով՝ Բերձոր գնալու ճանապարհին Արցախն ազատագրող հերոսներին նրանց կանանց ու երեխաների աչքի առջև ծեծի ենթարկելը, բոլոր գրված ու չգրված օրենքներով մարդկանց իրենց քաղաքական հայացքների համար ազատազրկելն ու հոգեպես տապալելը և վերջապես չեք կարող, տիկի՛ն, ձեր քմահաճույքով աչք փակել 2016-ի հուլիսի ապստամբության վրա, պարզապես չե՛ք կարող:

Մարդկային զոհեր էին և՛ ինքնահրկիզված մարդը, տուժածներ էին և՛ աչքը հանած պատանին և՛ ռումբերի բեկորներից վիրավորված հարյուրավոր մարդիկ և՛ անհասկանալի զենքերից կրակված ապստամբ խմբի անդամներ Պավլիկը, նրա որդի Արամը, թիկունքից մտած և կրծքից դուրս եկած գնդակի հետևանքով մի թոքը կորցրած Սեթոն, մի երիկամը կորցրած Թաթուլը, հաշմված Հովհաննեսը, նկարիչ Աշոտը և՛ ոտքից վիրավորված և հետո դատարանի նկուղում 15 ոստիկանի կողմից շղթայված ձեռքերով ծեծված և իր անհատականության ոտնահարումից ջարդված ազատագրական պայքարի խորհրդանիշ Միայնակ Գայլ Արոն, և մարդկանց հաց հասցրած Արթուրը, թե՞ դուք էլ, տիկի՛ն, նախարար կոչվածի պես մտածում եք, որ հացադուլը ոչ թե բողոքի ձև է, այլ ինքնասպանության:

Ամեն կարծիք հայտնելուց առաջ, խնդրում եմ, մի վերաձևեք իրականությունը, մի հարմարացրեք ձեզ, այդպես վարվել են և ձեզանից առաջ ու մեզ զրկել պատմության էջերից: Փաստորեն ոչ միայն Սահմանադրություն կարելի է հարմարացնել, այլ նաև ըստ յուրաքանչյուր հերթական կառավարիչի պատմություն ձևել: Նկատի ունեք 2018-ին մարտի 1 չեղավ, քանի որ արդեն եղե՞լ էր: Դրա մասին կխոսեն, որոշ ժամանակ անց, թե ինչ եղավ, ինչու և ինչպես, բայց դուք, խնդրում եմ արանքից իրադարձությունները մի սրբեք: Մի՞թե անցյալ դարերի ընթացքում էլ են նույն կերպ վարվել և հենց դրա համար էլ այսպես խճճվել ենք պատմության քառուղիներում»:

Ես Լենա Նազարյանին թախանձագին պիտի խնդրեի պատմությունը չվերաձևել: Մենք պարտավոր ենք գալիքի հանդեպ պատասխանատվության…

Gepostet von Tamar Hovannisian am Samstag, 2. März 2019



Նման նյութեր