Forbes ամսագիրը հայտնել է աշխարհի ամենահարուստ կնոջ անունը: Նա L’Oréal ընկերության ժառանգորդուհի Ֆրանսուազ Բետանկուր Մայերսն է: Ամսագրի տվյալներով՝ Բետանկուրի կարողությունը գնահատվում է 49,3 միլիարդ դոլար: Մեկ տարում նա հարստացել է 7,1 միլիարդով՝ կոսմետիկ միջոցներ արտադրող ընկերության եկամուտների աճման շնորհիվ:
Բետանկուրը L’Oréal-ի ղեկավարն է, ինչպես նաև տնօրենների խորհրդի անդամը՝ 1997 թվականից: Նշվում է, որ այս պահին գործարար կինն ու իր ընտանիքը ձեռք են բերել ընկերության բաժնետոմսերի 33%-ը: Աշխարհի ամենահարուստ կանանց ցուցակ նա մտել է անցյալ տարի՝ իր մոր՝ Լիլիան Բետանկուրի մահից հետո:
Աշխարհի երկրորդ ամենահարուստ կինը Walmart ռեթեյլերի հիմնադրի դուստրն է՝ Էլիս Ուոլթոնը: Նա ցուցակի առաջատարն էր անցած տարի: Երրորդ տեղում է Ժաքլին Մարսը՝ ամերիկյան Mars հրուշակեղենի ֆաբրիկայի հիմնադրի թոռնուհին:
Աշխարհի ամենահարուստ մարդկանց շրջանում Բետանկուրը 15-րդն է: