
Աղբահանության գործընթացի լիարժեք կազմակերպման համար մայրաքաղաքում կավելացվի աղբամանների թիվը․ այս մասին ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում։
«Կատարված դիտարկումների համաձայն այսօր քաղաքում շուրջ 5000 աղբաման կա: Հանձնարարվել է քարտեզագրել և հստակեցնել բոլոր այն տարածքները, որտեղ տեղադրվելու են նոր աղբամանները:
Զեկուցվել է, որ «Սանիթեք» ընկերության 27 մեքենաներից այսօր 14-ն է դուրս գալիս սանմաքրման աշխատանքներ իրականացնելու: Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել, որպեսզի արդյունավետ օգտագործվեն բոլոր ռեսուրսները:
Ամփոփվել են 2019թ. հունվար և փետրվար ամիսների պլանային և հավաքագրված ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երևան քաղաքի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 104.9 %: Այս ցուցանիշն, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.5 %-ով»,- հայտնում է քաղաքապետարանը։