
Հայաստանի Հանրապետության իշխանություններն ապահովում են երկրի անվտանգությունը և օրակարգում չունեն «հողեր հանձնելու» թեմա: Այս մասին մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
««Հողեր հանձնելու» թեմա այսօրվա իշխանությունները բացարձակ չունեն: Ընդհակառակը, մեր երկրի անվտանգությունն ամրապնդող գործընթացի մեջ են»,- ասաց Քոչարյանը:
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ փոխզիջումը լինում է երկու կողմից, իսկ Ադրբեջանն իր զիջումների մասին դեռ որևէ տող չի ասել: