«Ես եմ որոշելու` ինչքան կգնամ, իրենք և իրենց հարազատները այդ նեղությունը պետք է կրեն». ինչ քայլերի կդիմի Նարեկ Մալյանը. armlur.am
Advertisement 1000 x 90

«Ես եմ որոշելու` ինչքան կգնամ, իրենք և իրենց հարազատները այդ նեղությունը պետք է կրեն». ինչ քայլերի կդիմի Նարեկ Մալյանը. armlur.am

armlur.am-ը գրում է. «Ինչպես հայտնի է, մարտի 4-ին` կեսգիշերն անց, «Ռեստարտ» նախաձեռնության անդամները մի քանի հոգով հարձակվել էին ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի վրա: Մոտ 10 հոգով, բռնելով նրա ոտքերից, մի քանիսը` ձեռքից, փորձել էին տանել եւ գցել աղբամանը, սակայն իրավիճակին խառնվել են ոստիկանության աշխատակիցները, եւ Նարեկ Մալյանի բախտը բերել էր: Իսկ ինչի՞ց է սկսվել այս կռիվ կինոն:

Թավշյա հեղափոխությունից հետո նկատում ենք, որ ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը բավականին ակտիվ կերպով զբաղված է ընդդիմադիր ակտիվիստի գործունեությամբ: Ուսումնասիրելով նրա ֆեյսբուքյան էջը, կատարած գրառումները` նկատում ենք, որ նա բավականին լուրջ պայքար է մղում եւ սուր քննադատություններ է հնչեցնում «սորոսականների» դեմ:

Հայտարարությունից 3 օր անց Եվ, ահա, մարտի 1-ին Նարեկ Մալյանը գրառում էր կատարել, թե. «Ընդհանուր իրարանցման մեջ մոռացա ձեզ ներկայացնել ԵՊՀ ռեկտորի` Սորոսի թեկնածուին: Ծանոթացեք, Սորոսի Հովիկն է, ում կյանքի նպատակը ԵՊՀ ռեկտորի աթոռին նստելն է, ում համար փորձում էին ազատել ԵՊՀ ռեկտորի աթոռը: Սորոսի Հովիկը ԿԳՆ փոխնախարար, սորոսական Արեւիկ Անապիոսյանի հետ հիմնադրել են «Հանրային քաղաքականության ինստիտուտ» հ/կ եւ միասին վայելել Սորոսից ստացված գրանտները….սորոսի_վաստակներ»: Հարձակվեցին 10 հոգով Գրառումներից 3 օր անց պատասխանը չուշացավ. մարտի 4-ին` կեսգիշերն անց, «Ռեստարտ» նախաձեռնության անդամները մի քանի հոգով հարձակվեցին ընդդիմադիր ակտիվիստ Նարեկ Մալյանի վրա:

«Ժողովուրդ» օրաթերթը Նարեկ Մալյանից հետաքրքրվեց, թե կոնկրետ ինչից սկսվեց միջադեպը, եւ, ըստ նրա, ինչ պատժի պետք է արժանանան «Ռեստարտ» նախաձեռնության անդամները:

-ԵՊՀ-ի շուրջ ձեւավորված ապօրինությունների կծիկը ինձ ստիպեց իրականացնել մի քանի քայլ: Առաջինը` ես հրաժարվեցի ԵՊՀ աշխատանքից, որ սուբյեկտիվության մեջ չմեղադրվեմ, եւ սկսեցի մարդկանց իրազեկան արշավ` տեղեկացնելով, որ այն, ինչ մատուցվում է որպես իրականություն, հեռու է իրականությունից: Բանն այն է, որ գոնե մի երկու տարի «Ռեստարտ» նախաձեռնությունը, որը ֆինանսավորվում է Սորոսի հիմնադրամից, տպավորություն է ստեղծել, որ ինքը հանրային կարծիքի կրողն է, ինչ բարձրաձայնում են, դա լավ է, ինչի դեմ պայքարում է, դա վատ է, ինչը իրականությանը չի համապատասխանում: Այնպես չէ, որ ես ԵՊՀ ռեկտոր աշխատանքից շատ գոհ եմ, կամ մտածում եմ` ինքը պետք է մնա, դա ուրիշ հարց է, բայց նրա շուրջ ձեւավովել է ապօրինությունների կծիկ, եւ ռեկտորը փորձում է դուրս գալ այդ կծիկից:

Ես, տեսնելով այդ ամենը, մտա թեմայի մեջ, եւ ընդամենը ինձ պահանջվեց երկու օր, որ ցաքուցրիվ անեմ «Ռեստարտ» նախաձեռնության մասին մինչ այդ ունեցած պատկերացումները: Այսինքն` իրենք բուհի հոգաբարձումների խորհրդի անդամներին ակնարկել են, որ կգնան, ցույց կանեն, եթե իրենց ուզած ձեւով չքվեարկեն, կնետեն աղբամանները: Ես այդ ամենը կենտրոնացրի իմ շուրջ եւ ասեցի` եկե՛ք հասկանանք, եթե դուք այդքան տղամարդ եք: Ես ակնկալում էի, որ դա ցերեկով տեղի կունենար: Օրեր անց, երբ իրենք տապալվեցին ԵՊՀ-ում, այսինքն` իրենց իսկ բերված օրակարգին ԵՊՀ խորհրդի անդամները դեմ քվեարկեցին, այդ պրավալից հետո կանգնեցին խնդիր առաջ, քանի որ իրենք չկարողացան արդարացնել այն գումարները, որ ծախսվել են իրենց վրա, ու իրենք տապալվեցին:

-Ըստ Ձեզ` ի՞նչ պատժի պետք է արժանանան տղաները:

-Նախ` առաջին հերթին պետք է քրեական գործ հարուցվի ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի հատանիշներով` առեւանգման փորձ` մի խումբ մարդկանց կողմից նախապես ծրագրավորված: Իրավական պատիժը ինձ բավարարվածություն չի պատճառի, ես իմ բավարարվածությանը կհասնեմ այլ մեթոդներով, մի քիչ ավելի խիստ կլինի պատիժը, քան օրենքն է նախատեսում:

Սա սորոսի վաստակների քթին գալու եւս մեկ տարբերակ է, որպեսզի իրենք իրենց իսկ լկտի պահվածը չափավորեն, խնդիրը դա է: Ինձ իրենց դատվելը պետք չէ, ինձ պետք է որ «Սորոսի հիմնադրամը» հասկանա, որ ինքը չի կարող անպատիժ գործել ու օրենք խախտել իմ երկրում:

-Դավիթ Պետրոսյանը իր ընտանիքի անվտանգության մասին հայտարարություն է տարածել` եթե նրանց հետ բան պատահի… Սպառնացե՞լ եք նրա ընտանիքին:

-Իրանք անցել են մի հատ գիծ. իմ տան շքամուտքի մոտից` իմ երեխաների ելումուտի տեղից` իմ բակում իրականացրել են գործողություն. ես խոստանում եմ, որ պատասխանը կլինի պարտադիր, ես հետեւողական եմ լինելու այդ ամեն ինչին` անկախ նրանից` ինչպիսին կլինի իրավական կտորը, լինելու է պարտադիր ոչ իրավական կտոր, ես եմ որոշելու` ինչքան կգնամ: Իրենք եւ իրենց հարազատները այդ նեղությունը պետք է կրեն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` խուլիգանության հատկանիշներով:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր