Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքում գրել է.
«Ցարական շրջանի Գյումրու քաղաքապետարանի շենքն է։ Դրամբյան ընտանիքի նվերն էր նրանց դստեր` Ջավահիր Դրամբյանի ամուսնության կապակցությամբ։ Փեսացուն Գեղամ Տեր-Պետրոսյանն էր՝ Գյումրու առաջին քաղաքագլուխը։ Դրա համար էլ շենքը կոչվում է Օժիտի շենք։ 19-րդ դարի շենք է, Կումայրի արգելոցում։ Փլվում է աստիճանաբար, մի օր կարող է փռվել գետնին։
Առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնանք Գյումրու վերացող պատմական կենտրոնի թեմային։ Ուրիշները չեղած տեղից իրենց պատմություն են սարքում, մենք եղածը վարի ենք տալիս»։