Forbes-ը Բիձինա Իվանիշվիլիի ֆինանսական կարողության աճ Է արձանագրել
Advertisement 1000 x 90

Forbes-ը Բիձինա Իվանիշվիլիի ֆինանսական կարողության աճ Է արձանագրել

«Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին, Forbes հանդեսի վարկածով, էլ ավելի է հարստացել և բարելավել է իր դիրքը միլիարդատերերի ցուցակում: Իվանիշվիլին 4,9 մլրդ դոլար կարողությամբ տեղ է գրավել վարկանիշի 365-րդ դիրքում:

Այսինքն՝ տարվա ընթացքում նա իր կապիտալն ավելացրել է 0,2 մլրդ դոլարով: Այն ժամանակ նա աշխարհի միլիարդատերերի թվում զբաղեցնում էր 465-րդ հորիզոնականը: Առաջին անգամ վրացի միլիարդատերը, 3,9 մլրդ դոլար կարողությամբ, աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում հայտնվել է 2006 թվականին (173-րդ տեղն աշխարհում): Նրա առավելագույն ցուցանիշը եղել է 143-րդ դիրքը՝ 2008 թվականին:

Այն ժամանակ նրա կարողությունը գնահատվում էր 6,4 մլրդ դոլար: Forbes-ի առաջատարների առաջին եռյակում է Amazon առցանց-ռիթեյլերի հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ 131 մլրդ դոլարով: Երկրորդ տեղը բաժին է հասել վարկանիշի նախկին առաջատարին՝ ամերիկյան Microsoft ընկերության հիմնադիր Բել Գեյթսին՝ 96,5 մլրդ դոլար կարողությամբ: Berkshire Hathaway ներդրումային հիմնադրամի ղեկավար Ուորեն Բաֆեթն իր 82,5 մլրդ դոլար կարողությամբ զբաղեցրել է պատվավոր երրորդ հորիզոնականը: Ընդամենը հրատարակությունը հաշվել է 2 հազար 153 դոլարային միլիարդատեր, որոնց միագումար կարողությունը կազմում է 8,7 տրիլիոն դոլար:



Նման նյութեր