Լրագրող Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մարտի 8-ին ընդառաջ ՀՔԾ-ն նվեր է արել․․․ Կասեցրել է Էլեկտրիկ Երևանի քրեական գործը։ Սա մեր իրավական պետության մասին լավագույն նկարագրություն է հետհեղափոխական շրջանում։ Պատճառաբանությունն էլ՝ թե էն նկարների միջի մարդկանց չեն գտնում։ Էլեկտրիկ Երևանի ժամանակ անձամբ իմ տեսախցիկի առջևով անցել են 40 ից ավել անձինք, ովքեր ամենադաժան բռնություններն են կիրառել քաղաքացիների նկատմամբ։
Հիշեցնեմ, որ այս գործերը գտնվում են ՄԻԵԴ-ում։ Այս գործելաոճը կբերի ևս մի կլորիկ գումարով պետական բյուջեից որպես փոխհատուցում դուրս գրելուն։ Մեր իսկ վճարած հարկերից կվճարեն մեզ, որ մեր իրավունքները խախտել են»: