
Զագրեբում ընթացող գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը ներկայացնող Վիկտորիա Ազրոյան – Ալեքսանդր Սիրոշտան պարային զույգը հաղթահարել է որակավորման փուլի արգելքը: Տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մեր երկիրը ներկայացնող պարային զույգը դուրս է եկել եզրափակիչ: Կարճ ծրագրում հայկական զույգը հավաքել է 46.93 միավոր և, ցուցադրելով 20-րդ արդյունքը, իրավունք ստացել ներկայացնել ազատ ծրագիրը:
Կարճ ծրագրին մասնակցել են 31 պարային զույգ: 20-ը նվաճել է հաջորդ փուլի ուղեգիր: