
Ռուս հայտնի հեռուստահաղորդավար և շոումեն Դմիտրի Դիբրովը շնորհավորել է հայուհիներին Կանանց միջազգային օրվա առթիվ:
«Պետք է ասել, որ հայերն աշխարհի ամենահին ազգերից են: Ես կցանկանայի հայ աղջիկներին ու կանանց, մայրերին ու քույրերին մաղթել, որպեսզի նրանք պահպանեն հազարավոր տարիների արմատները՝ մշակութային, էթիկական և էսթետիկ առումով և, այնուամենայնիվ, միշտ մնան աշխարհի ամենաերիտասարդ և զարգացող ազգերից մեկը»,-ասել է Դիբրովը rusarminfo.ru-ի թղթակցի հետ զրույցում:
Ռուս հաղորդավարը հավելել է, որ միայն հրաշալի հայ կանայք են ունակ այնպես անելու, որ հայ մեծ ազգը միշտ երիտասարդ ու ծաղկող մնա: