
Երկար ժամանակ կոմայի մեջ գտնվելուց հետո 62 տարեկանում մահացել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը: Թուրքական «Հուրիեթ» պարբերականը գրում է, որ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը մահացել է մարտի 3-ին: «Ակոս» պարբերեկանը իր հերթին հայտնում է, որ Մութաֆյանը մահացել է մարտի 8-ին: Մեսրոպ Բ Մութաֆյանը Պոլսո հայոց 84-րդ պատրիարք է ընտրվել 1998 թ-ին: