Վիճակախաղում 273 մլն դոլար շահած ամերիկացի գործազուրկի նախկին կինը հայտարարել է, որ մտադիր չէ վերականգնել հարաբերությունները նրա հետ, հաղորդում է Gazeta –ն՝ հղում կատարելով Fox News-ին:
«Ես ոչինչ չեմ անելու: Ես ունեմ բարոյական սկզբունքներ»,-ասել է նա:
Բացի այդ հավելել է, որ կասկածում է, որ նրա նախկին ամուսինը կկիսի իր հետ գումարը, սակայն հույս ունի, որ նա «ճիշտ կվարվի»:
Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ զույգը ամուսնացած էր 15 տարի, սակայն 2018 թվականի աշնանը նրանք ամուսնալուվել են:
Ինչպես նշվում է, կինը վճարում է ալիմենտներ իր նախկին ամուսնուն:
Հիշեցնենք, որ Նյու Ջերսի նահանգի բնակիչը շահել էր 273 մլն դոլարի չափով ջեքփոթը:
Տղամարդը գնել էր տոմսը 10 դոլարով, սակայն մոռացել այն խանութում: Չգտնելով տոմսը՝ հաջորդ օրն ամերիկացին վերադարձել էր խանութ:
Նշվում է, որ վաճառողը նկատել էր մոռացված տոմսը և պահում էր այն տիրոջը վերադարձնելու համար:
«Հաղթանակը կփոխի ամեն ինչ, քանի որ ես գործազուրկ էի: Առաջին հերթին ես կգնեմ նոր պիկապ»,-ասել է տղամարդը: