Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ծխախոտի կտրուկ թանկացումը բերելու է.
✔ սև շուկայի արագ կազմակերպմանը, ինչը կա ինձ հայտնի բոլոր երկրներում, որտեղ ծխախոտը թանկ է: Արդյունքում կնվազի օրինական վաճառքից բյուջե մտնող գումարը:
✔այլ ապրանքների սպառման նվազեցման, քանի որ մոլի ծխողը ավելի շուտ մսից կհրաժարվի, քան ծխախոտից: Նրա ընտանիքը ավելի վատ կսկսի ապրել:
✔ լայն զանգվածների դժգոհությանը, քանի որ մեր ծխող հանրությունը շատ ավելի մեծ է ու բազմաշերտ, քան անծուխ սրճարաններում գազարով, առանց շաքարի օգտակար տորԾիկ ուտողները և իրենց իրոք առողջ ապրելակերպ թույլ տալ կարողացողները:
✔ Մարդիկ արդարացիորեն կպահանջեն, որ մյուս չափանիշներն էլ ապահովեն, որոնք բնորոշ են քաղաքակիրթ երկրներին:
Դեմ եմ թանկացման միջոցով ծխելու դեմ պայքարին: Դեմ եմ այս փուլում ցանկացած արհեստական թանկացումներին»:
Ծխախոտի կտրուկ թանկացումը բերելու է.✔ սև շուկայի արագ կազմակերպմանը, ինչը կա ինձ հայտնի բոլոր երկրներում, որտեղ…
Gepostet von Իզաբելլա Աբգարյան am Montag, 11. März 2019