Վարդերը՝ երիտասարդ գործարարի հաջողության գրավական: Փոքրիկ ջերմոցի խեղդող օդում հազարավոր վարդերի բույրն է տարածվել: Գեղեցիկ վարդաստանը Գյումրիում ընդամենը ամիսներ առաջ է ստեղծվել: Երկու ընկերոջ նպատակը հարազատ քաղաքի համար գործ կատարելն է, ամիսներ անց արդյունքն ակնհայտ է:







