Հայաստանում մահացել է պետանվտանգության մարմինների պատվավոր վետերան Գրիգորի Յավրումովը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայաստանում մահացել է պետանվտանգության մարմինների պատվավոր վետերան Գրիգորի Յավրումովը. armeniasputnik.am

Գրիգորի Յավրումովը ռազմական ծառայությունը սկսել է դեռ 1943թ.-ին` անցնելով երկար ու քարքարոտ ուղի Սուվորովյան ուսումնարանի սանից մինչև ԽՍՀՄ ՊԵԿ Արտաշատի շրջանային բաժնի պետ։

Կյանքի 90-րդ տարում մահացել է պահեստային գնդապետ Գրիգորի Յավրումովը, հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը։

Գրիգորի Անդրեևիչը 37 տարի ծառայել է հայրենիքին, վաստակավոր հանգստի անցնելուց հետո ավելի քան 25 տարի ղեկավարել է սահմանապահ վարչության վետերենային կազմակերպությունը` զգալի ազդեցություն ունենալով երիտասարդ սերնդի դաստիարակության վրա։

«Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ղեկավարությունը, Սահմանապահ ծառայության վետերանների միջազգային միությունը, ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավարությունը և աշխատակիցները մեծ վշտով հրաժեշտ են տալիս պետական անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից Գրիգորի Յավրումովին, ինչպես նաև ցավակցություն հայտնում հանգուցյալի ազգականներին»,- ասվում է հաղորդագրությունում։

Յավրումովը սկսել է զինվորական ծառայությունը հեռավոր 1943թ-ին` անցնելով երկար ու քարքարոտ ուղի Սուվորովյան ուսումնարանի սանից մինչև ԽՍՀՄ ՊԵԿ Արտաշատի շրջանային բաժնի պետ։

armeniasputnik.am



Նման նյութեր