Եմենի նախարարը ուշացել էր Եթովպիայում կործանված ինքնաթիռից
Advertisement 1000 x 90

Եմենի նախարարը ուշացել էր Եթովպիայում կործանված ինքնաթիռից

Եմենի ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի նախարար Նաբիլ Աբդուլահը ողջ է մնացել շնորհիվ այն բանի, որ ուշացել էր Ethiopian Airlines ավիաընկերության՝ Եթովպիայում կործանված Boeing 737 ինքնաթիռի չվերթից: Այդ մասին հայտարարել է նախարարի տեղակալ Ամար ալ Աուլակին:

«Մենք շնորհակալ ենք Բարձրյալին ջրապաշարների և շրջակա միջավայրի նախարարի բարեհաջողության ահմար, որը մի քանի րոպեով ուշացավ չվերթից և այնտեղ ժամանեց, երբ ինքնաթիռն արդեն պատրաստվում էր թռիչքի»,- գրել է ալ Աուլակին Facebook-ում: Boeing 737 Max 8 ինքնաթիռը աղետի է ենթարկվել մարտի 10-ի առավոտյան Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայից 60 կմ հարավ-արևմուտք ընկած Բիշոֆտու քաղաքի շրջանում: Օդանավն ուղևորվում էր Նայրոբի և ընկել է թռիչքից վեց րոպե անց: Ընդամենը ավիաաղետի զոհ է դարձել 157 մարդ, այդ թվում՝ 149 ուղևոր և անձնակազմի ութ անդամները՝ Եթովպիայի քաղաքացիներ: Զոհվածների թվում են 35 երկրի քաղաքացիներ, ներառյալ Քենայի՝32, Կանադայի՝ 18, ԱՄՆ-ի՝ ութ, Մեծ Բրիտանիայի՝ յոթ, Ֆրանսիայի՝ ինը, Չինաստանի՝ ութ, Ռուսաստանի՝ երեք քաղաքացիներ: Եթովպիայում մարտի 11-ը սգո օր է հայտարարված: Ավիաաղետի ստույգ պատճառները դեռևս հայտնի չեն:



Նման նյութեր