
Տուր-օպերատոր Նունե Թաթունցի ֆեյսբուքյան գրառումը. «Նկարում պատկերված է Նաիրի Զարյան Գրիբայեդով խաչմերուկը. կարմիրով նշված է հասցեն ուր տեղակայված է Արարա տուրիստական կազմակերպությունը, իսկ սև շրջանակներով՝ հարակից գծանցումները, որոնք բավական հեռու են ու անհնար օգտագործման համար, քանի որ կազմակերպության և մի շարք առանձնատների գտնվելու կողմում մայթ չկա:
Խնդիրը միայն մերը չի, նկարում պարզ երևում է, որ փողոցի այս հատվածը բավական բնակեցված է և պետք է հաշվի առնել, որ ամեն անգամ փողոցը հատելիս վտանգվում են ինչպես մեր աշխատակիցների, այնպես էլ բազում այլ կյանքեր: Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality որևէ ելք կառաջարկե՞ք»: