
Defense News պորտալը հրապարակել Է Kratos XQ-58 Valkyrie («Վալկիրիա») նոր ծանր սթելս-անօդաչուի թռիչքի տեսանյութը:
Սարքի փորձարկումները տեղի են ունեցել մարտի 5-ին Արիզոնայի նահանգի Յումա զինափորձարանում: Առաջին թռիչքի ժամանակ անօդաչուն օդում գտնվել Է 76 րոպե: Թեստավորման ընթացիկ փուլի շրջանակում պլանավորված Է եւս հինգ թռիչք:
«Վալկիրիա»-ն մշակել Է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հետազոտական լաբորատորիան՝ «Քրաթոս» ընկերության հետ համագործակցությամբ: Անօդաչուն նախատեսված Է հինգերորդ սերնդի F-35 կործանիչներին ուղեկցելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: