Հայտնի է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայաստանյան այցի օրակարգը
Advertisement 1000 x 90

Հայտնի է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայաստանյան այցի օրակարգը

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայ գործընկեր Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 13-14-ը կժամանի Հայաստան։ Սա նրա Հայաստան առաջին պաշտոնական այցն է։

Այցի շրջանակում նախատեսված են Զուրաբիշվիլիի հանդիպումները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի հետ։ Ակնկալվում է, որ Վրաստանի նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր։

Վրաստանի նախագահն իր տարածաշրջանային շրջագայությունը սկսել է Ադրբեջանից։

Հիշեցնենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահի բազմաթիվ թեկնածուներից միակն էր, որը զանգվածային աջակցություն ստացավ հայ համայնքի կողմից։

Զուրաբիշվիլիի մայրը և աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը ծանոթ են եղել պատանի հասակում։ Սալոմե Զուրաբիշվիլին պատմել է, թե ինչպես են նրանք մի օր պարել Փարիզում։