34-ամյա Քլոե Քարդաշյանը ընկերուհու՝ Մալիկայի ծննդյան տոնին մասնակցել է սեքսուալ կոմբինեզոնով։
Ծննդյան տոնն անցկացվել է Լաս Վեգասում։ Քարդաշյանը գրավել է լրագրողների ուշադրությունը ռեստորան գնալու ճանապարհին։
«Մերկ» զգեստը, որը որովայնի հատվածում բացվածք ունի, ընդգծել է Քլոեի կազմվածքը։ Կերպարն ամբողջացրել են բարձրակրունկ կոշիկները, Dior-ի վարդագույն պայուսակը, նյուդ երանգի դիմահարդարումը և նորաձև խոպոպները։
Քլոե Քարդաշյանը շարունակում է հանրությանը ներկայանալ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել Տրիստան Թոմփսոնի դավաճանության մասին։ Նա անկեղծ հագուստ է ընտրում, իսկ նրա նախկին սիրելին ներողություն է աղերսում հավանումների միջոցով։ Հետևորդները կարծում են, որ «լավագույն վրեժը հիասքանչ զգալն ու այդպիսի տեսք ունենալն է»։