«Խնդրել եմ Աստծուն, որ ձեր ուզածներն ու լափածները կոկորդներիդ կանգնի»․ Լուսինե Հարոյան
Advertisement 1000 x 90

«Խնդրել եմ Աստծուն, որ ձեր ուզածներն ու լափածները կոկորդներիդ կանգնի»․ Լուսինե Հարոյան

«Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել՝ գրելով. «Վերևի նկարում Արարատի մարզի հրաշք կիրճերն են դեպի Վայոց ձոր տանող ճանապարհին, ներքևի նկարում նույն կիրճն է, երբ նայում ես ներքև:

Ես չար մարդ չեմ, բայց ուզում եմ ասել, որ ինչի համար եկել ու լափել եք էստեղ (երևի լավ առիթի), ու երևի առավոտն էլ մոմ եք վառել Խոր Վիրապում, խնդրել եմ Աստծուն, որ ձեր ուզածներն ու լափածները կոկորդներիդ կանգնի, որովհետև դուք խոզ էլ չեք, դուք քոչվոր, անհայրենիք կեղտոտ խառնարյուն եք:

Խնդրել եմ Աստծուն, որ երբ ջուրն ու կոլան լակում եք ու դատարկ շիշը դուրս շպրտում մեքենայից վարելու ընթացքում, ամեն նետած շիշ քարի տեսքով ետ գա ու ընկնի ձեր մեքենաների վրա, որ տանը վեր ընկնեք, որովհետև դուք արժանի չեք այս լեռներին, կիրճերին, ծառերին ու ծաղիկներին, դուք արժանի չեք այս զուլալ օդին, դուք պիտի նստեք ձեր խոզանոցներում այ այս աղբով շրջապատված ու վայելեք ձեր հոգիների գարշահոտը»:

Վերևի նկարում Արարատի մարզի հրաշք կիրճերն են դեպի Վայոց ձոր տանող ճանապարհին, ներքևի նկարում նույն կիրճն է, երբ նայում…

Gepostet von Lusine Haroyan-Dallakyan am Montag, 11. März 2019



Նման նյութեր