«Ես չեմ համարում, որ քանդում եմ երկիրը». Դանիել Իոաննիսյան. «Հրապարակ»
Advertisement 1000 x 90

«Ես չեմ համարում, որ քանդում եմ երկիրը». Դանիել Իոաննիսյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դանիել Իոաննիսյանին հարցրինք, թե ինչպես է վերաբերվում «Ռեստարտի» վերջին քայլին։ «Աղբաման նետելու փո՞րձը, ես այն համարում եմ ոչ այնքան հաջողված»: Ի՞նչ պետք է անեին, որ հաջողված լիներ։ «Չէ, չէ. ես նկատի ունեմ բռնության գործադրումը․ բռնության գործադրումը ես չեմ ողջունում»: Իսկ ի՞նչն եք ողջունում։

«Ես իրենց ամեն արածը ողջունում եմ, բացի բռնությունից, անգամ եթե բռնությունն արվում է մի մարդու նկատմամբ, ով տարիներ շարունակ արդարացրել է ոստիկանության ապօրինությունները, միեւնույն է` չեմ ողջունում»:

Բոլոր դեպքերում, մարդու, մեդիաիրավունքների պաշտպանության հարցերում էլ «առաջվանը» չեք։

«Մեր մոտեցումները վերաբերում են ոչ թե անձի, այլ պետության մոտեցումներին. պետությունն իր ֆունկցիաները լիովին կատարում է»: Դուք «անձերին» «դաուններ» եք անվանում: «Ես դրա համար ներողություն եմ խնդրել»: Բա իրավապաշտպանն իրավունք ունի՞ նման բան ասելու։

«Սխալվեցի, լավ` պատին դեմ տվեք, գնդակահարեք ինձ»:

Չենք անի, մեծահոգի ենք, բայց տեսակետ կա, որ իշխանություններում սորոսականների` «սորոսական Դանիի» եւ իշխանական ոչ սորոսականների միջեւ անզիջում պայքար է ընթանում։ «Ես համաձայն չեմ այդ մոտեցման հետ. օրինակ` ԵՊՀ-ն սորոսակա՞ն է, ոստիկանությունը սորոսակա՞ն է, ժամանակին իրենք էլ են Սորոսից գումար ստացել»:

Իսկ Դուք սորոսակա՞ն եք: «Ձեւակերպեք` ի՞նչ ասել է սորոսական, եւ ես կասեմ` ե՞մ, թե՞ ոչ»:

Դե, ըստ տարածված կարծիքի, «Սորոսի փողերն են ուտում, քանդում են երկիրը»: «Ես չեմ համարում, որ քանդում եմ երկիրը, ես համարում եմ, որ այսքան ժամանակ, ինչ մենք քանդել ենք, դա մարդու ոտնահարումների ծավալն է, ժողովրդին խաբելու ծավալն է, ստախոսների ոտքերն են` փոխաբերական իմաստով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:



Նման նյութեր