Խաթարված արժեհամակարգ
Advertisement 1000 x 90

Խաթարված արժեհամակարգ

Պատմաբան Վահե Անթանեսյանի հրապարակումներից.

Պատկերվածը Սանահինի վանական համալիրում գտնվող Զաքարյան արքաների դամբարանն է: Ահա պատկեր, որ արտացոլում է մեր խաթարված արժեհամակարգը. Ամենուր եկեղեցիները խնամված, մաքուր, իսկ հայոց պետականության, հայոց Փառքի խորհուրդն իր մեջ ամփոփող այս դամբարանը քանի-քանի տարի է՝ խնամքի կարիք ունի: Նույն վիճակում է գտնվում նաև Զաքարյաններից սերած Արղության-Երկայնաբազուկ տոհմի դամբարանը…

Սա է ցավալի իրականությունը… Ու քանի դեռ մենք այսպես ենք վերաբերվում հայոց պատականության, Փառքի խորհուրդն իր մեջ ամփոփող հուշարձաններին, ու ամեն քայլափոխի միայն եկեղեցիներ ենք կառուցում, որևէ լավ ակնկալիք ներկայից և ապագայից, չպետք է ունենանք, ուղղակի՝ իրավունք չունենք, արժանի՛ չենք որևէ լավ բանի…

08.03.2015