«Մի հատ բորդյուր չեն դրել, մարդկանց սարքածն են քանդում». սրճարանի ներկայացուցիչ
Advertisement 1000 x 90

«Մի հատ բորդյուր չեն դրել, մարդկանց սարքածն են քանդում». սրճարանի ներկայացուցիչ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի քաղաքապետարանը այս պահին ապամոնտաժում է Օպերայի հարակից տարածքի սրճարանները: Տարածքում լարված իրավիճակ է, ժամանել են մի խումբ ոստիկաններ: «Ջազվե» սրճարանի ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենց սրճարանն ունի 70 աշխատակից, որոնք այս գործողությունների հետևանքով այլևս գործազուրկ են դառնալու:

Նա տեղեկացրեց, որ իրենք նամակ են գրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, բայց նա որևէ կերպ չի արձագանքել. «Նա նույնիսկ տղամարդկություն չունեցավ, որ գա ու հանդիպի սրճարանների տնօրինությունների հետ: Սա նման է նրան, որ գնան գործարանը քանդեն, մարդկանց սարքածը քանդեն: Իրանց մի հատ բորդյուր չեն դրել, մարդկանց սարքածն են քանդում: Մենք իրա նման Պրահաներում բիզնեսներ չենք դրել, մեր երկրում ենք դրել: Խոստացել էին գործարաններ կառուցել, աշխատատեղեր ստեղծել, բայց ոչ մի բան չեն անում»,- վրդովված ասաց նա:



Նման նյութեր