
Նիկոլ Փաշինյանը Արցախ կատարած իր այցի ընթացքում չի խուսափել հանդիպել նաև արցախյան մի շարք գործիչների: ArmLur.am-ի տեղեկություններով` երեկ կեսգիշերին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, առաջիկա նախագահական ընտրությունների հավանական թեկնածու Վիտալի Բալասանյանի միջև: Հայտնի չէ, թե ինչ թեմաների շուրջ է տեղի ունեցել զրույցը, բայց ըստ մեր աղբյուրի երկու կողմերն էլ գոհ են եղել հանդիպումից և միմյանցից առանձնացել ջերմ ձեռքսեղմամբ: