
Մի քանի հազար ամերիկացիներ են նոյեմբերի 9-ին մասնակցել Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու կապակցությամբ անցկացված բողոքի ցույցերին: Ինչպես հաղորդել են CNN հեռուստաընկերությունը և Reuters գործակալությունը, բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, մասնավորապես, Կալիֆոռնիայի, Իլինոյսի, Տեխասի, Վաշինգտոնի, Նյու Յորքի և Օրեգոնի նահանգներում:
Չիկագոյում (Իլինոյսի նահանգ) շուրջ հազար մարդ Է հավաքվել Թրամփին պատկանող շենքերի մոտ: Նման ակցիա Է անցկացվել Նյու Յորքի Մանհեթենի շրջանում՝ Հինգերորդ ավենյուիի Trump Tower երկնաքերի մոտ, որտեղ գտնվում Է ընտրյալ նախագահի գործարար կայսրության կենտրոնակայանը:
Օսթինում (Տեխասի նահանգ) ցույցին մասնակցել Է շուրջ 400 մարդ, նրանք փակել են ավտոմոբիլային խճուղին: Բողոքի նույն ձևին են դիմել Փորթլենդի (Օրեգոնի նահանգ) շուրջ 300 բնակիչներ, որոնք արգելափակել են ավտոմեքենաների երթևեկությունը: Նրանք նաև այրել են ամերիկյան դրոշներ և Թրամփի դիմանկարով պաստառներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: