The Wall Street Journal թերթը պատմել է ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի թեկնածուների մասին, որոնք, ինչպես ենթադրվում է, կզբաղեցնեն հանգուցային պետական պաշտոնները:
Քաղականության հիմնական ուղղությունները կտնօրինի ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նախկին սպա Ռոն Նիկոլը, որն աշխատել է հանրապետականների նախկին թեկնածու Միթ Ռոմնիի թիմում:
Տնտեսագետների թիմը գլխավորել է մասնավոր բաժնետիրական ընկերության ղեկավար Ուիլյամ Ուոլթոնը: Նրան օգնում է Դևիդ Մալփասը՝ Bear Stearns ներդրումային բանկի նախկին առաջատար տնտեսագետը և 2010 թվականին Նյու Յորքի նահանգից Սենատի հանրապետական թեկնածուն:
Ազգային անվտանգության հարցերով կզբաղվի Մայք Ռոջերսը: Պաշտպանության խնդիրների լուծումը հանձնարարված է նախկին գեներալ Քիթ Քելոգին: Հատուկ թիմը կվերանայի Բարաք Օբամայի քաղաքականությունը: Այն կղեկավարի ներքին գործերի նախկին փոխնախագահ Դիք Չեյնիի խորհրդական Ադո Մաչիդան:
Ներգաղթի խնդիրը կփորձի լուծել Ալաբամայից սենատոր Ջեֆ Սեշանսի ղեկավարած բաժինը, սենատոր, որը հայտնի է որպես խիստ հակամիգրանտական օրենքների ջատագով:
Ամենայն հավանականությամբ, նախագահի վարչակազմի միջուկը կկազմեն Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանին և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: