
«Ես կուզեի կենտրոնում լինեն կաֆեներ, ռեստորաններ, հյուրանոցներ, մշակութային օջախներ: Մնացած գիշերային ակումբները, կարաոկեները, եթե ուզում ենք զարգանան Էրեբունին, Շենգավիթը, թող էդտեղ բացեն:
Ներդրողներին էլ ենք ասում՝ ուզում եք կառուցե՞լ, գնացեք ըտե. մեծ մասը համաձայնում են: Մենք չենք ուզում, որ մենակ Կենտրոնում կառուցեն»,- մարտի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը՝ անդրադառնալով լրագրողների հետևյալ հարցին. «Կգա՞ մի օր, որ գիշերային ակումբները, կարաոկեները Կենտրոնից տեղափոխվեն այլ տարածքներ»:
Օպերայի բակում՝ Սպենդիարյանի գերեզմանի կողքը, զուգարան է ու գեներատորներ