
Նոր Զելանդիայի Քրայսթչերչ շրջանի դատարանը մզկիթի վրա հարձակում գործած անձին մինչև ապրիլի 5-ը թողել է կալանքի տակ: Այս մասին հայտնում է News Zeland Herald պարբերականը:
Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում հրաձգության զոհերի թիվը հասել է 49-ի: 41 մարդ սպանվել է Ալ Նուր մզկիթում, ևս յոթը՝ Լինվուդ մզկիթում: Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը հայտարարել է, որ մզկիթներում հրաձգության հետ կապված երկու միջադեպն էլ ահաբեկչական գործողություն են: «Այժմ միանգամայն պարզ է, որ այդ հարձակումները կարելի է բնութագրել որպես ահաբեկչություն»,- ասել է նա:
Մզկիթի վրա կատարված գրոհից հետո ձերբակալվել է չորս մարդ՝ երեք տղամարդ և մեկ կին: Հրաձիգներից մեկը՝ ավստրալական ծագմամբ 28-ամյա Բրենթոն Տարանտը, 17 րոպե տեսահաղորդում է վարել նախքան մզկիթում մարդկանց վրա կրակելը:
Պատահարից առաջ նա գրել է 37-էջանոց հռչակագիր, որում բացատրել է, թե ով է ինքը և ինչու է հրաձգություն իրականացրել Քրայսթչերչի մզկիթում: Ականատեսները հայտնում են, որ գրավման պահին մզկիթներում եղել է մոտավորապես 200 և 300 մարդ համապատասխանաբար: Դրանից հետո կրակոցներ են հնչել:
Հրաձգությունից հետո մզկիթների մերձակայքում կայանված ավտոմեքենաներում հայտնաբերվել են մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնցից ոչ մեկը գործի չէր դրվել: