
Մենք երկար տարիներ չենք օգտագործել մեր տնտեսության զարգացման ներուժը ու հիմա այնքան հետ ենք մնացել զարգացած երկրներից, որ 10 անգամ արագ տեմպով «վազելու» խնդիր ունենք: Տնտեսական հեղափոխություն ասվածը տնտեսության կառուցվածքի, որակի ու տրամաբանության արմատական փոփոխությունն է, որի հիմնական գործիքը հարկային օրենսգիրքն է: Հեղափոխական հարկային օրենսգիրքը պետք է լինի ոչ թե բյուջեն լցնելու, այլ տնտեսության զարգացման մասին: Որքանո՞վ են Հարկային օրենսգրքում Կառավարության առաջարկած կոսմետիկ փոփոխությունները լուծում իրական խնդիրները, ե՞րբ ու ի՞նչ բովանդակությամբ հարկային օրենսգիրք ենք մենք ունենալու և ի՞նչ սկզբունքներ են դրվելու դրա հիմքում: Մեր այսօրվա թարմ ուղեղով զրուցակիցը ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն է: