Ո՞րն է Փաշինյանի թիվ մեկ խնդիրը
Advertisement 1000 x 90

Ո՞րն է Փաշինյանի թիվ մեկ խնդիրը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցը Արարատի մարզի Ռանչպար գյուղ ևս մեկ անգամ ապացուցեց,որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ խնդիրը իր կողմից նշանակված պաշտոնյաներն են…Հենց նրանք են ամեն ինչ անում, որ Փաշինյանի վարկանիշը օր օրի նվազի,քանի որ զբաղված են թայֆաբազությամբ և սեփական բարեկեցության հարցերը լուծելով…

Տարրական խայտառակություն էր Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցի հետ կապված խնդիրների վերաբերյալ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի պատասխան-պարզաբանումը… Զարմանում եմ,պարոն մարզպետը չի հասկանում,որ ինքը որքան քիչ խոսի այնքան համ իրեն օգուտ կտա,համ էլ իրեն մարզպետ նշանակողին… Հարցը բարձրաձայնած կինը Փաշինյանին պարզ ասաց, որ Ավշարի դպրոցի նոր տնօրենը իր самовар-ով՝ նոր ուսմասվարով է եկել դպրոց,որի արդյունքում դպրոցի կոլեկտիվը բողոք է հայտնել և արդեն 5 օր էլ դպրոցում գործադուլ է… Իսկ նոր ուսմասվարի դերում՝ մարզպետի մորաքրոջ հարսն է…

Ծիծաղելին այն է,որ երբ Գարիկ Սարգսյանը ոգեշնչված արձագանքեց կնոջ կողմից այն բացահայտմանը, որ ուսմասվարը մարզպետի մորաքրոջ հարսն է,կարծում էի և համոզված եմ,որ շատերն էլ այդ կարծիքն ունեին,որ մարզպետը փաստարկված կհերքեր կնոջ ասածը… Սակայն ինչ-որ անհոդաբաշխ և անտրամաբանական կոչով հանդես գալով կոկորդիլոսաբույծ մարզետը շատ խելոք ընդունեց այն փաստը,որ, այո՛, Ավշարի դպրոցի հարցը բարձրաձայնած կինը ճիշտ է, և ուսմասվարի դերում հանդես է գալիս հենց իր մորաքրոջ հարսը… Հիմա հարց… Բա ինչու՞ էր պարոն մարզպետն այդպես ոգեշնչվել…

Կարևոր խնդիրներից մեկը,որը ևս բացահայտեցի՝ Փաշինյանին շատ բաներ չեն ասում… Նա տեղյակ չէր, որ բավական մեծ գյուղի դպրոցում արդեն 5 օր է գործադուլ է… Մարզպետը, ԿԳ նախարարությունը, վարչապետին տեղեկատվություն մատուցող համապատասխան ծառայությունները թաքցնում են Փաշինյանից երկրում տեղի ունեցող իրադարձությունները… Քանի որ Հայաստանում նույնիսկ դրպոցներում ծագած խնդիրները լուծվում են վարչապետի մակարդակով (օրինակ՝ Չարենցավանի թիվ 3 դպրոցում ծագած խնդիրները) վարչապետը պետք է ամեն ինչից տեղյակ լինի,որովհետև իր նշանակած կադրերի 95 տոկոսը կամ մինչև հիմա իբրև թե «սովորում» են աշխատել, կամ էլ ինչ ձեռնակրում են «քցում են ոտքերին»՝ հարվածելով իրենց իշխանության բերածի վարկանիշին…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր