Ռևմատիզմը բուժելու շատ պրեպարատներ կան, և դրանք տարեցտարի շատանում են։ Մենք խորհուրդ ենք տալիս սեփական առողջության հետ փորձարկումներ չանել ու չօգտվել անծանոթ դեղամիջոցներից։
Ժողովրդական բժշկությունը ռևմատիզմը բուժելու շատ բաղադրատոմսեր ունի, բայց ավելի լավ է կիրառել դարերով փորձված միջոց, որն արագ ձեզ ոտքի կկանգնեցնի։
Այս մասին գրում է econet.ru-ն։
Եվ այսպես, ժողովրդական դեղամիջոց ռևմատիզմի դեմ։
Անհրաժեշտ բաղադրիչները՝
- 100 գրամ օղի
- 1 շատ կծու պղպղեղ
- 50 գրամ սոխի հյութ
- 30 գրամ սագի ճարպ
- 50 գրամ սերուցքային կարագ
- 60 գրամ սկիպիդար
- 30 գրամ կամֆորայի սպիրտ
Պատրաստման եղանակը՝
- Հալեցրեք սերուցքային կարագն ու սագի ճարպը ու խառնեք։ Ավելացրեք մանր կտրատած պղպղեղը՝ իր սերմերով, սոխի հյութը, օղին, սկիպիդարը, կամֆորայի սպիրտը ու կրկին լավ խառնեք բոլոր բաղադրամասերը։
- Խառնուրդը լցրեք մաքուր տարայի մեջ, հերմետիկ փակեք ու 3 օր թրմեք։ Այս ժամկետն անցնելուց հետո դեղամիջոցը պատրաստ է օգտագործման, միայն թե չմոռանաք տարան օգտագործելուց առաջ թափահարել։
Եթե դուք իսկապես ուզում եք ազատվել այդ տհաճ հիվանդությունից մեկընդմիշտ, ապա անպայման հետևեք մեր ցուցումներին։
Եվ այսպես, այս թուրմով տրորել պետք է ողջ մարմինը՝ սկսած կրծքի շրջանից ու պարանոցից, բացի ստամոքսից ու սեռական օրգանների հատվածից։ Խուսափեք այն աչքի մեջ ընկնելուց։ Ցավող մասերին ևս մեկ անգամ քսեք այդ հեղուկից ու փաթաթեք։ Բուժումը կատարվում է օրական մեկ անգամ՝ քնելուց առաջ։
Հնարավոր է, սաստիկ տանջող ցավեր ի հայտ գան, սակայն ստիպված եք որոշ ժամանակ դիմանալ, փոխարենը՝ դուք ռևմատիզմից մեկընդմիշտ կազատվեք։ Այս դեղամիջոցը բուժում է նույնիսկ հնացած, դեղորայքային բուժման չենթարկվող ռևմատիզմը։
Պատրաստեց 168.am-ը