«Հանգիստ ՄԻ նստեք տեղներդ, ժամանակ չկա, տեղն էլ նեղ ա…». Անուշ Սեդրակյան
Advertisement 1000 x 90

«Հանգիստ ՄԻ նստեք տեղներդ, ժամանակ չկա, տեղն էլ նեղ ա…». Անուշ Սեդրակյան

Անուշ Սեդրակյանը ֆեյսբուքում գրել է.

«Ախր տղաներ աղջիկներ ջան,հարազատ, մոտիկնեեր ու անծանոթներ ջան: Այո, իրավիճակ ա փոխվել, հները հեռացել են:
ԲԱՅՑ, չի կարելի ակնկալել, որ հանրությունը կյանքով մեկ պիտի պարտական լինի ձեզ այդ փոփոխության համար: Ծափ տվեցին, սրտիկեցին, հիմա եկել ա ակնկալիքների իրացման ժամանակը, ու հիասթափեցնեմ, առաջնայինն այդ ակնկալիքում Օպերայի սրճարանները չեն:
Ա – մարդիկ ակնկալում են աշխատատեղերի և բիզնես հնարավորությունների բարելավում: Մինչդեռ աշխատատեղերը հասկանալի պատճառով կրճատվում են, բիզնես հնարովորությունները ԵԱՏՄ -ի և բառադիության պատճառով նվազում:
Բ – Աշխատատեղ ունեցող մարդն ակնկալում ա մթնոլորտի, կրթության առողջապահության, ազատության հարցերում առաջընթաց, ու հավատացեք, դրա հիմնական խոչընդոտը քոչարյանական մամուլը չի, հերիք զբաղվեք էդ մամուլի Փռ-ով, գործ արեք:

Մտքներումդ լավ պահեք, հանրության հիմնական որակը դեռ չի փոխվել, դուք ունեք տեղ-տեղ գիտակից, բայց հիմնականում լատինատառ հանրություն, որը շողոքորթությունից մի վայրկյանում անցնում ա անեծքի, հենց մի բան սրտով չլինի:
Ու գերագույն գծին չարամտաբար հակառակվելով աղաչում եմ. Հանգիստ ՄԻ նստեք տեղներդ, ժամանակ չկա, տեղն էլ նեղ ա…»:



Նման նյութեր