Նոր Զելանդիայի մզկիթներում հրաձգություն սարքած ահաբեկիչը հրաժարվել է փաստաբանից
Advertisement 1000 x 90

Նոր Զելանդիայի մզկիթներում հրաձգություն սարքած ահաբեկիչը հրաժարվել է փաստաբանից

Ավստրալացի Բրենթոն Թարանթը, որը մեղադրվում Է Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում 50 մարդու սպանության մեջ, հրաժարվել Է փաստաբանի ծառայություններից: Մարտի 18-ին այս մասին The New Zealand Herald թերթին հայտնել Է դատարանի կողմից Թարանթի փաստաբան նշանակված Ռիչարդ Փիթերսը: Նա արդեն որպես ավստրալացու պաշտպան հանդես Է եկել մարտի 16-ի առաջին հրապարակային դատաքննությունում:

«Իմ պաշտպանյալը հայտնեց, որ ցանկանում Է ապագայում ինքնուրույն իրեն ներկայացնել դատական նիստերի ժամանակ, եւ ինձ չթվաց, թե նա ինչ-որ հոգեկան կամ հոգեբանական խնդիրներ ունի, բացառությամբ, անշուշտ, ծայրահեղ աջ հայացքների, որոնց նա հետեւում Է»,- ասել Է փաստաբանը: Փիթերսը նաեւ նշել Է, որ իրենց շփման ընթացքում Թարանթն ափսոսանք կամ զղջում չի հայտնել արածի համար, եւ որ նրա հրաժարումը փաստաբանից, ամենայն հավանականությամբ, թելադրված Է դատական ունկնդրումները որպես իր հայացքների քարոզչության համար հարթակ օգտագործելու ցանկությամբ:

Այս գործով հաջորդ դատաքննությունը տեղի կունենա ապրիլի 5-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր