Անփութության հետևանք է, որ մի փոքր ուշադիր լինեն, լավ կլինի. թարգմանիչ Աննա Հակոբյանը՝ ԱՄՆ-ից ստացած 3086 $-ի մասին. armtimes.com
Advertisement 1000 x 90

Անփութության հետևանք է, որ մի փոքր ուշադիր լինեն, լավ կլինի. թարգմանիչ Աննա Հակոբյանը՝ ԱՄՆ-ից ստացած 3086 $-ի մասին. armtimes.com

2000 թվականին Միշել Ֆուկոյի գրքերից մեկի թարգմանության համար ԱՄՆ-ից ես եմ գումար ստացել, ուղղակի սխալ են գրել ու ապուշաբար դրել են վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նկարը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց հայտնի իրավապաշտպան Միքայել Դանիելյանի այրին՝ թարգմանիչ Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով օրեր առաջ «Իրավունք» թերթի հրապարակմանը, որտեղ լրատվամիջոցը անդրադարձել էր Սորոսի հիմնադրամի դրամաշնորհների ցանկին եւ «պարզել», որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը 2000 թվականին Սորոսի հիմնադրամից իբր գումար է ստացել:

Թարգմանիչ Աննա Հակոբյանը պարզաբանեց, որ 2000 թվականի հուլիսի 18-ին 3086 ԱՄՆ դոլար է տրվել А&M հրատարակչական տանը, որի կոնտակտային անձն ինքն է համարվում է: Գումարը տրված է եղել Միշել Ֆուկոյի գրքերից մեկի թարգմանության եւ 1000 օրինակ տպելու համար:

«Այդ պատմությունն իրենց հետ կապ չունի, ինչի՞ համար են արել: Անփութության հետեւանք է, որ մի փոքր ավելի ուշադիր լինեն, լավ կլինի»,- ասաց թարգմանիչ Աննա Հակոբյանը:

2000 թվականի հուլիսի 18-ին ԱՄՆ-ից ստացած 3086 դոլարն ու Միշել Ֆուկոյի գրքերից մեկի թարգմանության պատմությունը «Իրավունք»-ը նույնությամբ վերագրել էր ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանին:

Ավելի ուշ ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունից վերը նշված հրապարակումը հերքեցին, պարզաբանելով, որ այն իրականությանը չի համապատասխանում:

Ի դեպ, Իրավունքը հրաժարվել էր հերքումը հրապարակել:

armtimes.com



Նման նյութեր