Վլադիմիր Գասպարյան. «Օրենքը պիտի պահապան ունենա, հասարակությունը պետք է պաշտպանված լինի չարից, հանցամիտից, օրինազանցից»
Advertisement 1000 x 90

Վլադիմիր Գասպարյան. «Օրենքը պիտի պահապան ունենա, հասարակությունը պետք է պաշտպանված լինի չարից, հանցամիտից, օրինազանցից»

Սիրելի վետերաննե՛ր:

Ձեր կյանքն ու գործը հաստատումն են անքննելի ճշմարտության, որ ոստիկան լինելը ոչ թե մասնագիտություն է, այլ առաքելություն ու նվիրում: Առաքելություն՝ ողջ կյանքի համար, և նվիրում՝ հաճախ կյանքի գնով:

Ժամանակներ են փոխվում, հասարակարգեր, հանրային հարաբերություններ, անփոփոխ է մեկ բան՝ օրենքը պիտի պահապան ունենա, հասարակությունը պետք է պաշտպանված լինի չարից, հանցամիտից, օրինազանցից:

Դուք կյանքով ու գործով եք վկայել, որ հենց այդ Պաշտպանն ու  Պահապանն եք: Եվ այսօր էլ, երբ ամենայն իրավունքով պետք է վաստակած հանգստի լինեիք, շարունակում եք Զինվորը մնալ ձեր
Առաքելության՝ քաղաքացու կողքին ու մեզ սատարելով:

Սիրելի վետերաննե՛ր, շնորհավորում եմ բոլորիդ Միլիցիայի օրվա առթիվ՝ խորհրդանշական տոնի, որ բոլորիս հավաքում է փառահեղ հիշողության դաշտում:

Մաղթում եմ առողջություն, արևշատություն և մեր շարքերը սերտացնելու տևական կամք ու կարողություն:
Աստված ձեզ պահապան:

Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ,
գեներալ-լեյտենանտ