«Գոնե նամակի մեջ կարելի՞ էր, չէ՞, բացի իրենից, Քոչարյանից, Վազգեն Սարգսյանից ու Դեմրճյանից, այլ մարդու մասին գրեր, ով կարող էր այս պահին հաստատել դա». Աշոտ Ասատրյանը՝ Վահան Շիրխանյանի նամակի մասին
Advertisement 1000 x 90

«Գոնե նամակի մեջ կարելի՞ էր, չէ՞, բացի իրենից, Քոչարյանից, Վազգեն Սարգսյանից ու Դեմրճյանից, այլ մարդու մասին գրեր, ով կարող էր այս պահին հաստատել դա». Աշոտ Ասատրյանը՝ Վահան Շիրխանյանի նամակի մասին

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շիրխանյանի նամակն եմ կարդում ուղղված Քոչարյանին ու երկու բանի վրա ֆիքսվեցի։

Ինձ հետաքրքրեց, թե 1992 թվականին Շիրխանյանը ինչպե՞ս էր 35000 փախստականներին տեղավորելու Ստեփանակերտի շրջակայքում ազատագրված հինգ գյուղերում, Շուշիում և Խոջալուում, երբ այդ ժամանակ վտանգի տակ էր նույնիսկ Ստեփանակերտը։ Հասկանում եմ, որ Քոչարյանը կարող էր իրեն գոռոզ պահեր, արհամարհեր փախստականներին և մնացածին, դա ընդունում եմ, հավատում եմ, բայց Շիրխանյանի նման առաջարկը գոնե ինձ համար հասկանալի չէ։

Հետո այս ուշացած, նույնիսկ շատ ուշացած նամակը գրել ու ամբողջը կառուցել Վազգեն Սարգսյանի վրա, մի տեսակ անհասկանալի է։ Այս անգամ էլ հասկանում եմ, որ Շիրխանյանը հին իշխանության օրոք չէր կարող նման նամակ գրել, բայց գոնե նամակի մեջ կարելի՞ էր, չէ՞, բացի իրենից, Քոչարյանից, Վազգեն Սարգսյանից ու Դեմրճյանից, այլ մարդու մասին գրեր, ով կարող էր այս պահին հաստատել դա։

Նամակում անդրադարձած անձանցից 3-ը այս պահին կենդանի չեն՝ Վազգեն Սարգսյան, Դեմրճյան և Ելցին, մյուսը բանտում է ու չեմ կարծում, թե կհաստատի այս տողերը, քանի որ իր դեմ է, մյուսն էլ նամակի հեղինակն է։ Չեմ հավատում, որ այդքան տարիների ընթացքում միայն երեքով կամ չորսով են այդ հարցերը քննարկել ու այդ վեճերը իրենց մեջ է եղել ու կողքից որևէ այլ աչք չի եղել, որ դա հիմա կհաստատի։

Ամեն դեպքում, ցանկացած հանցագործ պետք է պատասխանատվության ենթարկվի բացառապես իր կատարած հանցանքների համար, նույնիսկ աշխարհիս երեսին ամենադաժան, թալանչի ու մարդասպան տեսակը»։

Շիրխանյանի նամակն եմ կարդում ուղղված Քոչարյանին ու երկու բանի վրա ֆիքսվեցի։Ինձ հետաքրքրեց, թե 1992 թվականին Շիրխանյանը…

Gepostet von Ashot Asatryan am Mittwoch, 20. März 2019



Նման նյութեր