Թումանյան քաղաքից մինչև «Սանահին» կայարան ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար
Advertisement 1000 x 90

Թումանյան քաղաքից մինչև «Սանահին» կայարան ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մարտի 20-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով ժամը 11:00-18:00-ն ընկած հատվածում Թումանյան քաղաքից մինչև «Սանահին» կայարան ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը:


Նման նյութեր