Հեղինակ-կատարող, հեքիաթային ձայնով Լիլիթ Բլեյանը մեզ հետ հարցազրույցում խոսում է իր երգերի, Լիլիթ-մամայի, լրագրող-բանասեր Լիլիթի, լայնադիտակ ստեղծելու անհրաժեշտության, երաժշության և լեզվի կապի, պոեզիայի և իր ստեղծագործական ուղղու սկզբին Ռուբեն Հախվերդյանի մեծ դերի մասին:
– Ե՞րբ Լիլիթը որոշեց երգեր գրել:
-Մանրամասները չեմ հիշի, շատ փոքր էի… խոսելուն զուգահեռ եմ սկսել երգել, գրել: Կարող եմ հստակ հիշել՝ երբ եմ ձայնագրել առաջին երգս: 2010 թ. էր, երբ առաջին «Սպասող գնացքներ»/Waiting trains երգս թողարկեցի: Սա կապված էր հատկապես փոքր աղջկաս ծնունդի հետ, որովհետև աղջիկս և երգս զուգահեռ ծնվեցին:
Երգերիցս շատերը աղջկաս օրորելիս են ծնվել: Այս մեկն էլ բացառություն չէր: Սկզբում ինձ մոտ մեղեդին հայտնվեց, հետո հիշեցի էն սիրուն տեսարանները, որոնք ինձ կախարդել էին, երբ ամուսնուս հետ գնացքով Բեռլինից Պրահա էինք գնում: Էդ տեսարանները, եվրոպական գյուղերի էդ պարզ շքեղությունը: Փորձեցի պատկերացնել՝ ինչ կլիներ, եթե էդ գնացքով գնալիս լինեի ինչ-որ մեկի մոտ, որն ինձ սպասում է…
-Իսկ ինչպիսի՞ն է Լիլիթ մաման:
-Ես աշխատում եմ մեղմել ներսիս տագնապները, որովհետև երեխաների հետ կապված հարցերում մայրիկների մոտ առաջին պլանում միշտ այդ տագնապն է: Աշխատում եմ, որ էդ տագնապը, որն իրականում իմ խնդիրն է, չխանգարի իրենց ազատությանը: Այդպիսով իրենք դառնում են մարդիկ, որոնք ունակ են ինքնուրույն որոշումներ կայացնել, որոնք իրենց կարծիքի կարևորությունը հասկանում են ինչպես դպրոցում, այնպես էլ տանը: Նաև փորձում եմ իրենց ճանաչել՝ հասկանալով, որ ինչքան էլ փորձեմ նրանց ինչ-որ բաներ սովորեցնել, իրենք լրիվ ինքնուրույն մարդիկ են և ծնվել են արդեն իրենց բնավորությամբ, ճաշակով, ցանկություններով: Ես առաջարկում եմ, երբեք չեմ պարտադրում և փորձում եմ իրենց համար ընկեր լինել, այնպես, ինչպես իմ ծնողներն են ինձ համար ընկեր:
Ամբողջությամբ՝ vnews.am