«Ի՞նչ քաղաքացու օր, ի՞նչ հեղափոխություն. Շատ անլուրջ է դառնում ամեն բան: Շատ անլուրջ…»
Advertisement 1000 x 90

«Ի՞նչ քաղաքացու օր, ի՞նչ հեղափոխություն. Շատ անլուրջ է դառնում ամեն բան: Շատ անլուրջ…»

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի՞նչ քաղաքացու օր, ի՞նչ հեղափոխություն:

Ե՞րբ ենք դատարկ տոները փոխանակ շատացնելու` քչացնելու:

Իշխանափոխությունը որևէ հեղափոխական արդյունքներ չի տվել, քաղաքացին երջանիկ չի դարձել:

Որպես մեծ ալիք սկսված ժողովրդական հեղափոխությունը վերածվեց փոքրիկ արդյունքներով անկարող մի մեքենայի, այսինքն` սարը մուկ ծնեց և հիմա նշել այդ ծննդյան օրն` ուղղակի վիրավորական է:

Շատ անլուրջ է դառնում ամեն բան: Շատ անլուրջ…»:

https://www.facebook.com/hayk.a.martirosyan/posts/10216421293698192