Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում իբր քաղաքացին կայացել է, հիմա որպես պետական տոն, քաղաքացու օր են նշելու: Եթե Հայաստանի քաղաքացին կայացել է, ո՞ւմ են ամեն օր ճնշում աշխատավայրում, շուկայում, ԱԳԼՃԿ-ներում, տարատեսակ հարաբերություններում:
Տոներ սահմանելուց առաջ Հայաստանում պետք է միջավայր փոխել, մարդկանց բարեկեցությանն ուղղված իրական քայլեր անել: Նոր իշխանավորներն ինչքան հեշտ յուրացրին հների կեղծ, էժան հնարքները: Չէի ցանկանա, որ նրանք հների օրն ընկնեն, ուշունցների տակ հայտնվեն»:
Հայաստանում իբր քաղաքացին կայացել է, հիմա որպես պետական տոն, քաղաքացու օր են նշելու: Եթե Հայաստանի քաղաքացին կայացել է,…
Gepostet von Voskan Sargsyan am Donnerstag, 21. März 2019