Այս տարի, արդեն 26-րդ անգամ, միջազգային հանրությունը նշում է Ջրի համաշխարհային օրը: Այն սահմանվել է ՄԱԿ-ի որոշմամբ 1993թ.-ին՝ այս ռեսուրսի ամենակենսական նշանակությունը կյանքի համար կարեւորելու նպատակով:
«Համոզված ենք, որ ջրմուղագործներն իրենց մեջ ուժ կգտնեն հավատարիմ մնալու ՄԱԿ-ի կարգախոսին ու տարին կփակեն առավել բարձր ցուցանիշներով:
Իսկ թե ինչ ասել է ջուր մարդկության զարգացման համար, վկայում են ՄԱԿ-ի տվյալները:
- Ներկայումս աշխարհում 2,1 մլրդ մարդ չունի ջուր տնային պայմաններում:
- Օրական մինչև 5 տարեկան 700 երեխա է մահանում՝ մաքուր ու անվտանգ խմելու ջրի բացակայությունից առաջացած հիվանդությունների պատճառով:
- Մոտ 159 մլն մարդ ջուր է ստանում ուղղակի բաց մակերևույթներից՝ լճերից, գետերից, առանց նախապես մաքրելու:
- Առնվազն 4 մլրդ մարդ տարվա մեջ նվազագույնը 1 ամիս ջրի խիստ անբավարարություն է զգում:
- 2030 թվականին մոտ 700 մլն մարդ խմելու ջրի անբավարարության պատճառով կբռնի միգրացիայի ուղին:
Մենք, փառք Աստծո, ջուր ունենք: Մնում է ջրամատակարարման համակարգը զարգացնենք ու պահպանենք՝ ոչ միայն մեր, այլև հաջորդ սերունդների կարիքները բավարարելու համար»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: