«Թրամփի մտադրությունը լուրջ նախադեպ է դառնալու». Սուրեն Սարգսյան
Advertisement 1000 x 90

«Թրամփի մտադրությունը լուրջ նախադեպ է դառնալու». Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գոլանի բարձունքները միջազգային իրավունքի նոր նախադեպ. ԱՄՆ-ի կողմից Գոլանի Բարձունքները՝ որպես Իսրայելի տարածք ճանաչելու Թրամփի մտադրությունը լուրջ նախադեպ է դառնալու միջազգային իրավունքի և միջազգային քաղաքականության համար։ Իսրայելն զբաղեցրել էր Սիրիային պատկանող այս բարձունքները (1800ք/կմ) և անեքսացիայի ենթարկել 1981թ․։ Մոտակա օրերին անպայման, առավել մանրամասն, կանդրադառնամ այս թեմային, որը որպես նախադեպ, վստահ եմ՝ օգտագործվելու է նաև Թուրքիայի (Իրաքում, Սիրիայում, Կիպրոսում) և այլ պետությունների կողմից։ Թե որքանով այս միջազգային իրավական/քաղաքական նախադեպը կկարողանանք օգտագործել մեր շահերի սպասարկման համար, բացառապես մեր ունակություններից, կարողություններից և պրոֆեսիոնալիզմից է կախված»։



Նման նյութեր